Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am

Ռեզուս-բացասական կանանց հղիության վարումը. tsnndatun.am

Մարդկությունը բաժանվում է ռեզուս-դրական և ռեզուս-բացասական գործոններով: Բացասական ռեզուս գործոնով բոլոր կանայք պետք է իմանան հղիության վարման նրբությունները և թե ինչ է նշանակում ռեզուս կոնֆլիկտը:  

Ի՞նչ է ռեզուս կոնֆլիկտը և ինչո՞վ է այն վտանգավոր

Մարդկանց մեծամասնության մոտ էրիթրոցիտների մակերևույթին գտնվում են սպիտակուցներ, որոնք կոչվում են «ռեզուս-գործոն»: Դրանց առկայության դեպքում խոսքը դրական ռեզուսի մասին է, սպիտակուցի բացակայության ժամանակ համարվում է, որ ռեզուսը բացասական է: Եթե ապագա մոր մոտ ռեզուսը բացասական է, իսկ ապագա հոր մոտ՝ դրական, մեծ է հավանականությունը, որ երեխայի մոտ ռեզուս գործոնը նույնպես դրական կլինի: Եվ եթե մոր և երեխայի արյունը, ըստ ռեզուս գործոնի, չի համընկնում, կարող է անհամատեղելիություն առաջանալ՝ ռեզուս կոնֆլիկտ:   

Երբ երեխայի ռեզուս-դրական էրիթրոցիտներն անցնում են մոր ռեզուս-բացասական արյան մեջ, վերջինիս օրգանիզմն այն ընկալում է որպես վտանգավոր օտարածին: Պաշտպանվելու նպատակով մոր արյունը սկսում է արտադրել հակամարմիններ, որոնք կոչված են ոչնչացնելու «սպառնալիքը»: Եվ այդ ժամանակ իրական սպառնալիք է առաջանում պտղի համար:   

Հակամարմիններն ընկերքի միջոցով անցնում են երեխայի արյան մեջ և սկսում են քայքայել նրա էրիթրոցիտները, որը բերում է թթվածնի անբավարարության՝ հիպօքսիայի առաջացման: Արդյունքում երեխայի մոտ առաջանում է հեմոլիտիկ հիվանդություն: Ռեզուս կոնֆլիկտի վաղ դրսևորումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ վիժման, ինչպես նաև` մեռելածնության:

Ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկի գործոնները

Ռեզուս կոնֆլիկտը միշտ չէ, որ զարգանում է: Հաճախ մոր արյան մեջ հակամարմինները կամ բացակայում են, կամ դրանց քանակությունը պտղի համար վտանգ չի ներկայացնում:

Առաջին հղիության ժամանակ ռեզուս կոնֆլիկտի զարգացման հավանականությունը նվազագույնն է: Հենց այդ պատճառով բացասական ռեզուս-գործոնով կանանց խորոհուրդ է տրվում շատ զգուշությամբ վերաբերվել անցանկալի հղիությունից պաշտպանվելու հարցերին. վերջինիս արհեստական ընդհատումը, հատկապես 7 շաբաթականից մեծ ժամկետներում, կտրուկ մեծացնում է հետագայում ռեզուս կոնֆլիկտի զարգացման ռիսկը:

Հղիության արհեստական ընդհատումից զատ, կան նաև ռիսկի այլ գործոններ:
 
1. Նախորդ հղիությունների հետ կապված գործոններ.

  • արտաարգանդային հղիություն, հղիության ընդհատում (ինքնաբուխ վիժում, պտղի նախածննդյան մահ),
  • նախորդ հղիությունների ժամանակ` միջամտական գործողություններ (ամնիոցենտեզ, կորդոցենտեզ),
  • արյունահոսություն` նախորդ հղիությունների ընթացքում,
  • ծննդալուծման առանձնահատկությունները (կեսարյան հատում, ընկերքի ձեռքով անջատում և այլն),
  • նախորդ հղիությունների ընթացքում կանխարգելիչ ռեզուս-իմունիզացիայի իրականացում:  


2. Հղիության հետ կապ չունեցոզ գործոններ.

  • արյան փոխներարկում՝ առանց ռեզուս-գործոնը հաշվի առնելու,
  • թմրանյութերի կիրառման ժամանակ` մեկ ներարկիչի օգտագործում:


Ռեզուս-բացասական կանանց մոտ հղիության վարման առանձնահատկությունները

Ռեզուս- բացասական արյուն ունեցող կանանց հղիությունը վարելիս, անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս որոշել հակառեզուսային հակամարմինների տիտրը:

Վերջիններիս բացակայության դեպքում հղիության 28-րդ շաբաթում իրականացվում է ռեզուս կոնֆլիկտի կանխարգելում` հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկման ճանապարհով:  

Կանխարգելման երկրորդ փուլն իրականացվում է վաղ հետծննդյան շրջանում (ծննդաբերությունից հետո` 72 ժամվա ընթացքում)՝ նորածնի մոտ դրական ռեզուս-գործոնի հայտնաբերման դեպքում:

Հակառեզուսային իմունոգլոբուլինի նշանակումը` ռեզուս-բացասական կանանց. վերջիններիս արյան մեջ հակամարմինների բացակայության դեպքում իրականացվում է այնպիսի գործողություններից հետո, որոնք ուղեկցվում են երեխայից մորն արյան ներթափանցման վտանգով՝

  • հղիության արհեստական ընդհատում կամ ինքնաբուխ վիժում,
  • արտարգանդային հղիություն,
  • միջամտական ախտորոշում,
  • արյունահոսություն` հղիության ժամանակ,
  • հղի կնոջ որովայնի փակ վնասվածք,
  • կոնքային առաջադրության ժամանակ` արտաքին պտույտի դեպքում:


Ռեզուս-բացասական արյուն ունեցող բոլոր կանայք պետք է իմանան ռեզուս-դրական զուգընկեր ունենալու դեպքում ծննդաբերությունից, հղիության ընդհատումից, վիժումից, արտարգանդային հղիությունից հետո առաջին 72 ժամվա ընթացքում հակառեզուսային իմունոգլոբուլինի կանխարգելիչ կիրառման անհրաժեշտության մասին:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ